Դանիել Վարուժանի անվան
թիվ 89 հիմնական դպրոց

Մեր մասին

Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1932թ.: Սկզբում այն ունեցել է 3 դասարան` 42 աշակերտով: 1938-1939 ուսումնական տարում դպրոցը դարձել է միջնակարգ: 1962թ. անվանափոխվել է` կրելով մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի անունը: Մեծ ու հիանալի միջոցառումներն անպակաս են դպրոցից: Բանաստեղծի ծննդյան 100 ամյակի շքեղ տոնակատարությանը մասնակցել են աշխարհի 27 երկրներից եկած սեբաստացիներ, ԱՄՆ-ում ապրող նրա որդին` Հայկ Վարուժանը, որի համար մեծ ցնծություն էր իր հոր հիշատակը հավերժացնող այս կրթօջախի գոյությունը: Դպրոցում օտար լեզուներից ուսուցանվում են ռուսաց լեզու և անգլերեն: Աշխատանքային ռեժիմը միահերթ է: Դպրոցում ներառական կրթություն չի իրականացվում: Երկարօրյա խմբերի առկայությունը նպաստում է ուսման որակի բարձրացմանը: Իրականացվում են լրացուցիչ մարզական, մշակութային, կրթական ծրագրեր: Առլեկին թատրոնի և մանկական Առլեկինի գործունեությունը նպաստում են աշակերտների գեղագիտական դաստիարակության զարգացմանը: Բազմաթիվ մրցույթների է մասնակցնել դպրոցի երգչախումբը: Դպրոցում գործում են ասմունքի, մաթեմատիկայի, նկարչության, ինֆորմատիկայի խմբակներ: Դպրոցի 4 մարզադահլիճներն ու նրանցում առկա մարզական գույքը նպաստում են աշակերտների ֆիզիկական դաստիարակությանը, կամային հատկանիշների դրսևորմանն ու ամրապնդմանը: Դպրոցն ունի հագեցած գրադարան (8065 գիրք, առանց դասագրքերի): Տեխնիկական հագեցվածությունը (համակարգչային դասասենյակ - 1, էլեկտրոնային գրատախտակ - 20, համակարգիչներ - 87) կարևոր պայմաններ է ստեղծում նոր մեթոդների կիրառմամբ ուսումնական նյութի մատուցման և ամրապնդման համար